Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստների պոռնկագրական նկարների տարածումը համընկավ բողոքի ակցիաներ սկսելու նրանց փորձերի հետ:
Ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները մտադիր են գործ հարուցել հեռուստաալիքի դեմ, որը հոլովակ է ցուցադրել ընդդիմադիրների մասնակցությամբ, նկարված հյուրանոցային համարում:
Տվյալ հոլովակները զետեղվել էին ինտերնետում եւ ուղարկվել էլեկտրոնային փոստով Ազգային Ճակատի մամուլի քարտուղար Նատիկ Ալիեւին եւ www.kulis.az կայքի հիմնադիր Գան Թուրալին:
Հոլովակը ցուցադրել է «Լիդեր TV»-ն, որը պատկանում է նախագահ Իլհամ Ալիեւի եղբորը` Ադալաթ Ալիեւին:




























