ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ, հանրապետական Միթ Ռոմնին պաշտոնապես հայտարարել է, թե մասնակցելու է 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններին: Նա իր որոշման մասին ասել է Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթեր քաղաքում կուսակցական ակտիվի հետ հանդիպմանը:

«Երկիրը, որը մենք սիրում ենք, վտանգի մեջ է… Երբ երեք տարի առաջ նախագահ Օբաման եկավ իշխանության մենք նրան հաջողություն մաղթեցինք, սակայն նա քաշեց Ամերիկային: Նա եկավ, երբ տնտեսական ճգնաժամ էր, եւ ավելի խորացրեց այն»,- հայտարարել է Ռոմնին:

Ռոմնին, ով ձախողվել էր 2008թ. փրայմերիզներում եւ զիջել Ջոն ՄքՔեյնին, այժմ համարվում է ամենանախապատվելի թեկնածուն հանրապետականների շարքում եւ Օբամայի հիմնական մրցակիցը:

Նրանից բացի առաջադրվելու մասին արդեն հայտնել են Մինեսոթայի նախկին նահանգապետ Թիմ Պոլենթին, Ռոն Փոլը, Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը: Առաջիկայում կարող են առաջադրվել նաեւ Ջոն Հանթսմանն ու Սառա Փեյլինը: