Թերթը գրում է, թե այս ամիս սպասվում են կտրուկ կադրային փոփոխություններ: Ցանկը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում այնուամենայնիվ կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, ով լավ վարչապետի համարում ուի, եւ կարծում են, որ Տիգրան Սարգսյանի փչացրածն ինչ-որ կերպ կկարողանա շտկել, գոնե վիճակն ավելի չի վատանա: Հեռացողների ցանկում կրկին նշվում են Արմեն Գեւորգյանի եւ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի: Ոստիկանապետը կտեղափոխվի այլ աշխատանքի: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ այս փոփոխությունները կարող են ներկայացվել որպես Հայ ազգային կոնգրեսին հերթական զիջում` չէ որ պաշտոնանկությունների պահանջը ներառված էր նրանց 15 կետանոց պահանջագրում: Իսկ գերխնդիրը Ռոբերտ Քոչարյանի ուժեղացման դեմ առնելն է, ինչի վտանգը զգում է գործող իշխանությունը: