ՆԱՏՕ-ի ուժերը հունիսի 3-ին առնվազն մեկ տասնյակ ավիահարվածներ են հասցրել Քադաֆիի ռազմական օբյեկտներին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում եւ նրա մերձակայքում:

Կառավարության անանուն աղբյուրի խոսքով, հարձակումն իրականացվել է վաղ առավոտյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:

Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ինչպես նշում է գործակալությունը, այսօրվա հարվածներն ամենաուժեղն են եղել սկսած երկուշաբթի օրվանից, երբ ՆԱՏՕ-ի ուժերը  սկսել են անմիջապես գնդակոծել Տրիպոլին ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի մեկնումից հետո: