Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլային ակադեմիայի սպորտային դահլիճում (Աճառյան փ. 35/31) հունիսի 4-5-ին կկայանա ֆուտզալի դիվանագետների միջազգային մրցաշար` նվիրված հաջորդ տարի Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված ներկայացուցչությունների, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ թիմերը: Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 4-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից:




























