Տավուշի մարզի Իջեւան քաղաքում հունիսի 3-ին կայացել է Հայաստանի եւ Վրաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխայիլ Մաչավարիանիի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին, ինչպես նաեւ խորհրդարանականներ երկու կողմից:

Քննարկվել են  հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր, ընդգծվել է երկու խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման եւ ակտիվացման կարեւորությունը, ինչպես նաեւ  անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: