Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հունիսի 3-ին բանաձեւ է ընդունել, որը Լիբիայում իրականացվող գործողություների մեջ ԱՄՆ-ին ներգրավելու հիմքերի բացակայության համար քննադատում է նախագահ Բարաք Օբամային եւ Սպիտակ տանից պահանջում երկշաբաթյա ժամկետում հայտարարել գործողության նպատակը եւ արժեքը։

Բանաձեւին կողմ է քվեարկել 268, դեմ՝ 145 կոնգրեսական։

Սպիտակ տունն իր հերթին քննադատել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթուղթը։