ՆԱՏՕ-ն Լիբիայում սկսել է ռազմական ուղղաթիռներ կիրառել։ Սա նման առաջին դեպքն է՝ այդ երկրում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր, գրում է РБК-ն։
Բրիտանական Apache տիպի երկու ուղղաթիռները ոչնչացրել են լիբիական կառավարական բանակին պատկանող, երկրի հարավում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը։
Միաժամանակ լիբիական բանակին հարվածել են նաեւ ֆրանսիական Gazelle տիպի ուղղաթիռները։ Սակայն չի հաղորդվում, թե հատկապես ինչ օբյեկտներ են դրանք ռմբակոծել։
Նշենք, որ Լիբիա չորս Apache տիպի ուղղաթիռներ ուղարկելու հրահանգ մայիսի 27-ին տվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը։ Նմանօրինակ ուղղաթիռներ Մեծ Բրիտանիան օգտագործել է նաեւ Իրաքում եւ Աֆղանստանում։




























