«ԱՄՆ եւ Ադրբեջանը հավատարիմ են ղարաբաղյան հարցի լուծման աշխատանքների շարունակությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ այս մասին  հունիսի 3-ի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլար Քլինթոնը։

Մամեդյարովն իր հերթին երախտագտություն է հայտնել տարածաշրջանում խախաղություն եւ կայանություն հաստատելու փորձերի, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության լուծմանն աջակցելու համար։ «Նախագահների վերջին հայտարարությունը վկայում է, որ չկարգավորված հակամարտությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է նա։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Դովիլում մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները մայիսի 26-ին ընդունել էին հայտարարություն, որով հակամարտության կողմերին կոչ էին արել կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա:

Նախատեսվում է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Կազանում տեղի կունենա հունիսի 25-ին։