Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան կովիդով հիվանդ բազմաթիվ հիվանդներ եւ կոնտակտավորներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանու ավագանու նիստի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը՝ անդրադառնալով փաստին, որ առավոտյան ժամը 11-ին ավագանու նիստը քվորումի բացակայության պատճառով հետաձգվեց 30 րոպեով:

«Ունենք նաեւ ավագանու անդամներ, որոնք դեռ մանդատը չեն վերցրել եւ եւ ներկա պահին ուղղակի հնարավորություն չունեն մասնակցելու ավագանու նիստին: Ցավոք սրտի, ստացվեց, որ ժամը 11-ի դրությամբ քվորում չունեինք: Նաեւ ունենք բժիշկներ, որոնք անհետաձգելի վիրահատություններ ունեն եւ դասախոսական կազմոց, որոնք ներկա պահին քննություններ են ընդունում»,-ընդգծեց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը շուտափույթ ապաքինում մաղթեց հիվանդներին: