Ամերիկյան «Black and Veatch» կորպորացիան կօգնի ամրապնդել Հայաստանի հնարավորությունները` մարդկային եւ անասնաբուժական կենսաբանական սպառնալիքների նվազեցման հարցում, հաղորդում է United Press International-ը:
Նախագիծը, որը ենթադրում է երկրի առողջապահական համակարգի ամրապնդում, ԱՄՆ կենսաահաբեկչության եւ կենսաբանական զենքի հետ կապված տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի գործակալության կենսաբանական ծրագրի մի մասն է:
Ծրագիրը նաեւ ուղղված է երկրի համաճարակային վերահսկողության համակարգի բարելավմանը` արագ հայտնաբերելու եւ հաղորդելու կենսաահաբեկչական գրոհների, համաճարակների եւ պանդեմիաների մասին:




























