Բարենցի ծովում խորտակված ձկնորսական նավի կորած նավաստիները, նախնական տեղեկություններով, զոհվել են: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը:

«Նախնական տեղեկություններով, բացի փրկված երկու նավաստուց, ողջ մնացածներ չկան: Սառցապատված նավն ակնթարթորեն խորտակվել է փոթորկի ժամանակ՝ գրեթե ոչ մեկին չթողնելով սառցե ջրի մեջ փրկվելու հնարավորություն»,- ասել է գործակալության աղբյուրը: