Lockheed Martin Corp ընկերությունը չի կատարել իր առջեւ դրված խնդիրը 2020 թվականին Միացյալ Նահանգների եւ դաշնակիցներին թվով 141 F-35 կործանիչ մատակարարելու հարցում, քանի որ այն կառուցել է 8 տոկոսով պակաս ինքնաթիռներ: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է, որը դժվարացրել է մատակարարումների շղթան եւ գործարանների աշխատանքը, հաղորդում է Reuters-ը:
2020 թվականին պաշտպանական կապալառուն մատակարարել է 123 ինքնաթիռ, ինչը 2019 թվականի վերջում պլանավորածից պակաս է: Մայիսին ընկերությունը կրճատել էր պլանը մինչեւ 117-123 ինքնաթիռ պահեստամասերի պակասի պատճառով:





























