ԱՄՆ նոր վարչակազմը առաջին իսկ օրվանից կզբաղվի երկրի հարավային սահմանին միգրանտների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված սահմանափակումների վերացմամբ, երկուշաբթի ասել է նորընտիր նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ զեկուցվել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն` մարդասիրական աղետը մաքրելու համար, որը Թրամփի վարչակազմը համակարգված կերպով ստեղծում էր մեր հարավային սահմանին... Մենք կգործենք նպատակուղղված, ջանասիրաբար եւ պատասխանատու կերպով` Թրամփի սահմանափակումներն առաջին օրվանից չեղարկելու համար»,- ասել է նա լրագրողներին:
Մասնավորապես, նրա խոսքով, անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել ԱՄՆ-ում ապաստան հայցողների հետ արագ աշխատանքի համար` առանց համավարակի ֆոնին ճգնաժամ ստեղծելու:
Թրամփի վարչակազմը խստացրել է միգրանտների համար երկիր մուտք գործելու կանոնները, ինչպես նաեւ պատ է կանգնեցրել Մեքսիկայի հետ սահմանի մեծ մասում` ԱՄՆ տարածք ապօրինի մուտքը կանխելու համար:





























