Ամերիկյան դոլարն արդեն հանգստյան օրերին կանխիկ արտարժույթի շուկայում արժեզրկման միտումներ դրսեւորեց: Կիրակի երեկոյան փոխանակման կետերն արդեն իսկ արժեզրկել էին դոլարը` առքի գին սահմանելով 374-ը:
Թվում էր` բորսայում այսօր դոլարը կվերականգնի կորսված դիրքերը, սակայն դա տեղի չունեցավ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 6-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 376.25 դրամ: Հունիսի 3-ի գործարքների համեմատ դոլարն արժեզրկվել է 1 կետով կամ 0.26 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 3.9 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 375-ով, վաճառվում` 377-ով:



























