Չինաստանը հայտնել է Covid-19 վարակի 63 նոր դեպքի մասին, ինչը հուլիսից հետո մեկ օրվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է AFP-ը:

Վիրուսն առաջին անգամ հայտնվել է կենտրոնական Չինաստանում՝ 2019-ի վերջին, սակայն դրանից հետո իշխանությունները հիմնականում վերահսկողության տակ են առել իրավիճակը: Բայց վերջերս հյուսիսային Հեբեյ նահանգում բռնկումը հանգեցրել է դեպքերի թվի կտրուկ աճի, դպրոցները փակվել են եւ կրճատվել են մարզի հետ զբոսաշրջային կապերը:

Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ հինգշաբթի օրը նահանգում գրանցվել է եւս 51 դեպք, գումարած` եւս 69 անախտանիշ դեպք:

Փակվել են Պիկինից մոտ 300 կիլոմետր հարավ գտնվող Շիցյանչժուան քաղաք տանող հիմնական մայրուղիները, կանգ են առել միջքաղաքային ավտոբուսները՝ փորձելով կանխել վիրուսի տարածումը քաղաքից դուրս: