Հինգշաբթի պղնձի արժեքը աճում է, ինչին աջակցում է Չինաստանի ուժեղ վիճակագրությունը, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,14 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) 3,6155 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով՝ մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել է 0,42 տոկոսով, մինչեւ 8009 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը նվազել է 0,32 տոկոսով, մինչեւ 2013 դոլար, ցինկի՝ 0,16 տոկոսով, մինչեւ 2773,5 դոլար:
Չինաստանն աշխարհում պղնձի ամենախոշոր սպառողն է, ուստի Չինաստանի տնտեսության վիճակը կարեւոր գործոն է շուկայի տրամադրությունների համար: Այս լույսի ներքո սակարկությունների մասնակիցները ուշադրություն են դարձրել ներմուծման եւ արտահանման նոր տվյալների վրա: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերին Չինաստանի արտահանումն աճել է 18,1 տոկոսով՝ 15 տոկոս աճի կանխատեսման դեպքում, իսկ ներմուծումը՝ 6,5 տոկոսով, ինչը փորձագետների ակնկալիքներից ավելի լավ ցուցանիշ է, որոնք 5 տոկոսի աճ էին կանխատեսել:




























