ՌԴ գլխավոր դատախազությունը հինգերորդ հարցումն է ուղարկել Գերմանիային ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հարցով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Քանի որ միջնորդությունների մեծ մասը չեղարկվել է, իսկ Նավալնու եւ նրա կնոջ ցուցմունքների փոխանցված արձանագրությունները ոչ բովանդակային են, ՌԴ գլխավոր դատախազությունը դա գնահատել է որպես իրավական օգնության մասին ռուսական հարցումների չկատարում»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Այդ կապակցությամբ ռուսական կողմը Գերմանիային մեղադրել է «միջադեպի իրական հանգամանքները թաքցնելու» մեջ: Այդ հարցումն արդեն հինգերորդն է:




























