Կորոնավիրուսի դեմ պայքարը քննող հանձնաժողովը կսկսի աշխատանքը հունվարի 25-ին: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Պատերազմի պատճառով տվյալ հանձնաժողովի ձեւավորման գործընթացը հետաձգվել էր»,-ասաց Խաչատրյանը:

Նա նաեւ նշեց, որ ԱԺ խոսնակի՝ հունվարի 12-ի կարգադրությամբ հաստատվել է հանձնաժողովի կազմը, որը կսկսի իր լիազորությունների իրականացումը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ իր գործընկերների հետ եւ հասարակության ակտիվ աջակցությամբ կկարողանա արդյունավետ կազմակերպել եւ իրականացնել հանձնաժողովի աշխատանքը: