Ցավոք սրտի մեր այժմյան ղեկավարությունը չի իր տեսակով երբեք չի մտածել հաղթելու մասին, առհասարակ Արցախը երբեք օրակարգ չի եղել նրան համար։  Խոսելով պատերազմի մասին նման կարծիք է հայտնել ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:

«2016 թվականին ՀՅԴ ՀԵՄ-ի միջոցով Ապրիլյան պատերազմի ժամանակ գնացինք Արցախ։ Արգիշտին սովորականի պես զանգեց՝ ուր ես, ինչ ես անում, արի, սկսվել է։ Երբ հասկացա, որ ամեն ինչ լուրջ է, մի պահ ամեն ինչ կանգնեց, միայն մի միտք էր՝ շուտ հասնել Արցախ, կանգնել զինվորի կողքին եւ այն տարիների դաստիարակությունը, որ ստացել էինք ՀՅԴ-ի միջոցով՝ պաշտպանել հայրենիքը, կանգնել հայրենիքիք կողքին, եւ այն տղերքը՝ Պետոները, Կարոները, Դուշմանները, որոնցով որ մենք դաստիարակվել ենք, միշտ սպասել ենք, թե երբ է մեր հերթը գալու, որ հնարավորություն ունենանք հայրենիքի համար ինչ-որ գործ անենք։ Առանց մեր հարազատներին հրաժեշտ տալու միանգամից վերցրել ենք իրերը, արդեն գիտեինք՝ որ մեկս որ ջոկատում էինք, որ վաշտում, 2016 թվականից հետո պատրաստվել ենք, վարժանքներ անցկացրել։ Մատաղիսում մենք ունեինք հրամատարական կազմ, որոնց հետ ամեն տեղ կարելի է գնալ, տեղում կողմնորոշվեցին, հասկացան իրավիճակը,որ այս պատերազմը 90-ականների պատերազմը չէ եւ ինչ պետք է անենք որ մինիմալ կորուստներ ունենանք։ Շուտ կողմնորոշվելու եւ ճիշտ որոշումների արդյունքում համեմատաբար քիչ զոհեր ենք ունեցել եւ հիմնականը փամշփտային վնասվածքներից, անօդաչու սարքի հարվածից որեւէ զոհ չենք ունեցել։ Մեր ընկեր Անդոն տարածքը ուսումնասիրելիս բունկեր գտավ, տեղավորվեցինք այնտեղ եւ սպասում էինք հրամանի։ Մեր առավելությունն այն էր, որ իրար ճանաչում էինք, ընկերներ էինք։ Մեր ամենամեծ վախը մեկս մյուսին կորցնելն էր, երբ առաջին անգամ լսեցի, որ Արսենը վիրավորվել է, ինձ հազիվ զսպեցի, այդ վախը ավելի մեծացավ, երբ մեզ միացավ եղբայրս»,- պատմեց նա։

Գոռի կարծիքով` նախորդ պատերազմին էլ են եղել փախնողներ, բայց ղեկավարությունը մտածել է հաղթականի մասին։

«Ցավոք սրտի մեր այժմյան ղեկավարությունը չի իր տեսակով երբեք չի մտածել հաղթելու մասին, առհասարակ Արցախը երբեք օրակարգ չի եղել նրան համար։ Մենք պատրաստվել էին երկարաժամկետ պատերազմի, մեր պատկերացումներով դեռ ամենաքիչը 2 տարի պետք է Արցախում լինեինք, որովհետեւ իրոք չէինք պատկերացնում, որ պիտի պարտվենք։ Գիտեինք, որ հարավում թշնամին շատ է խորացել, բայց նաեւ գիտեինք, որ 92-ին գրեթե ամեն ինչ գրավված է եղել, այսինքն պետք էր ուղղակի դիմանալ, ճիշտ կազմակերպել, ամեն մեկը չգնար, մտներ բունկեր»- պատմեց նա։

Նա պատմեց, որ աշխարհազորյաիններին տարել են Արցախ եւ նորմալ չի կազմակերպվել նրանց տեղակայումը.

«Բոլորիս հասկանալի էր, որ մոբ հասկացությունը տարիների ընթացքում ճիշտ չի կազմակերպվել: Մատաղիսում եմ ես դա տեսել, ավտոբուսներով բերեցին, չկար մեկը, որ համակարգեր այդ մարդկանց, որ ասեր՝ հեռախոսներդ անջատեք եւ այլն։ Ըստ իս մեղավորը օրվա իշխանություններն են՝ կազմակերպիչները, նույն կորոնավիրուսը տեսանք՝ ինչպես կազմակերպեցինք։ Մի քանի օրով եկանք Հայաստան, տանեցիներին չէի ասել, որ տուն եմ գնում, երբ ներս մտա, տպավորություն էր, որ այն աշխարհից եմ վերադարձել։ Սկզբից վերադարձողները եկել էին այստեղ եւ խուճապ տարածել։ Նախկին իշխանություններին չեմ համակրում, բայց վստահ եմ, որ նրանք լինեին, այսպես չէր լինի։ Ապրիլյան պատերազմին էլ ենք մասնակցել ու այն մենք հաղթել ենք։ Նիկոլ Փաշինյանի մնալով չի լինելու այդ միասնականությունը, այդ մարդու տեսակն է քաոս ստեղծել, քաոսի մեջ ինքը իշխի»,-ասաց նա։