Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետան Բուքինհեմյան պալատում կընդունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ համաշխարհային առաջնորդներին հունիսին՝ նախքան «մեծ յոթյակի» գագաթնաժողովը, հաղորդում է Sunday Times-ը:

Պարբերականը նշում է, որ թագուհուն կմիանա Ուելսի արքայազնը, Քորնուոլի դքսուհին եւ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին:

Մեծ Բրիտանիան հայտարարել էր վերջին երկու տարվա ընթացքում Անգլիայի հարավ-արեւմուտքում՝ Քորնուոլում, G7-ի առաջին դեմ առ դեմ գագաթնաժողովն անցկացնելու մասին: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը լիահույս է, որ հանդիպումը թույլ կտա ձեւավորել կոնսենսուս COVID-19-ի համավարակի հետեւանքով համաշխարհային տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ ազատ առեւտրի եւ կայուն զարգացման սկզբունքների հիման վրա: