Կիրակի Բրյուսելի կենտրոնում անցկացվել է բողոքի ցույց կորոնավիրուսային սահմանափակումների դեմ. տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 300 մարդու, որոնք փորձել են մասնակցել չհամաձայնեցված ակցիային, հաղորդում է  Associated Press-ը:

Բրյուսելի ոստիկանությունը թվիթերյան էջում բազմիցս կոչ է արել չհավաքվել եւ ավելի ուշ ցրել է ակցիան, որն ավարտվել է խաղաղ պայմաններում:

Ավելի վաղ իշխանությունները նախազգուշացրել էին, որ կորոնավիրուսային սահմանափակումների առնչությամբ բողոքի ցույցերը Նիդերլանդներում կարող են հանգեցնել նմանատիպ ակցիաների հարեւան Բելգիայում:

Ներկայում Բելգիայում գործում է կոշտ լոքդաուն պարետային ժամով: Սահմանվել է ուղեւորությունների արգելք:

Երկրում գրանցվել է COVID-19-ի հետեւանքով ավելի քան 21 000 մահվան դեպք: