Մոսկվայում չարտոնագրված ակցիայի ժամանակ բերման ենթարկված Յուլյա Նավալնայան ազատ է արձակվել ներքին գործերի վարչությունից. նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է փաստաբան Սվելտանա Դավիդովան:

Կիրակի ավելի վաղՆավալնայան բերման էր ենթարկվել չարտանագրված ակցիային մասնակցելու համար:

«Ոստիկանությունն արձանագրություն է կազմել նրա նկատմամբ չարտոնագրված ակցիային մասնակցելու հատկանիշներով, որի հետեւանքով խոչընդոտներ են առաջացել հետիոտների եւ տրանսպորտի աշխատանքի համար»,-ասել է Դավիդովան:

Փաստաբանը հավելել է, որ Մոսկվայի Շերբինսկի դատարանը պետք է վերանայի արձանագրությունը փետրվարի 1-ին:

«Արձանագրություն կազմելուց հետո նա ազատ է արձակվել»,-նշել է փաստաբանը: