Fox Business Network հեռուստաալիքը չեղարկել է «Լու Դոբսն այս երեկո» ծրագիրը, որը վարում է լրագրող եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոլի համակիրը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Ծրագրի չեղարկման մասին լուրը հայտնվել է մեկ օր հետո այն բանից, երբ 75-ամյա Դոբսը ճանաչվել է հայցով պատասխանող, որը ներկայացրել է քվեարկության համար Smartmatic մեքենաներ արտադրողը, որում պնդում կա, որ Fox հեռուստաալիքի երեք վարողներ, այդ թվում նաեւ Դոբսը, ընկերությանը կեղծ մեղադրել են Թրամփի դեմ ընտրությունների կեղծմանը օգնություն ցույց տալու մեջ:
Ընդ որում՝ Fox ընկերությունը հայտարարել է, որ Դոբսի շոուի ավարտման ընթացքը գործընթացի մեջ էր դեռեւս մինչ հայցը ներկայացնելը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո արդիականացման շրջանակում, որում հանրապետական Թրամփը պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին:
«Ինչպես արդեն ասել էինք հոկտեմբերին, Fox News Media-ն պարբերաբար ծրագրերում փոփոխություններ է դիտարկում եւ նախատեսում ընտրություններից հետո անհրաժեշտության դեպքում նոր ձեւաչափերի թողարկում, այդ թվում նաեւ Fox Business-ում: Սա ծրագրված փոփոխությունների մասն է»,- հայտարարել է Fox News Media ընկերության մամուլի քարտուղարը:
Smartmatic-ի հայցի համաձայն՝ «Ֆոքսը» հայտարարել է, որ հեռուստաընկերությունը «հպարտանում է 2020 թվականի ընտրությունների լուսաբանմամբ եւ դատարանում պետք է ակտիվորեն պաշտպանի այս հիմնազուրկ հայցը»:





























