Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրելի երգեր» փառատոն-մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է հունիսի 12-ին Երեւանի «Մոսկվայի տանը, NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունից:

Տոնական համերգին մասնակցելու են 15 լավագույն կատարողները, որոք ընտրվել են Հայաստանի տարբեր տարածաշրջանների 1000 մասնակիցների թվից:

Ժյուրին հաղթողներին որոշելու է երեք անվանակարգերով` ռուսական ժողովրդական երգ, ռուսական ռոմանս, պոպուլյար երգ: