Հայաստանում սոցցանցերում մարդկանց վիրավորելու համար մեծ տուգանքներ են նախատեսված: Այս մասին փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Պատգամավորի խոսքով` դա թույլ կա պաշտպանել գործարար համայնքը եւ բարեվարք քաղաքացիներին անհիմն վիրավորանքներից եւ զրպարտությունից անհատների, խմբերի եւ որոշ լրատվամիջոցների կողմից: «Դա նաեւ թույլ կտա մեր քաղաքացիներին ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալ»,- հավաստիացրեց Սիմոնյանը:
Մասնավորապես, վիրավորանքի դեպքում 5 միլիոն դրամ տուգանք է նախատեսված, զրպարտության համար` 10 միլիոն դրամ:





























