Ցանկանում եք աշխատանքի ճկուն գրաֆի՞կ: Այդ դեպքում աշխատանք փնտրեք Ֆինլանդիայում, Շվեդիայում եւ խուսափեք այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ճապոնիան, Հունաստանը եւ Հայաստանը: Grant Thornton International-ի հետազոտությունների համաձայն` ամբողջ աշխարհում ընկերությունների շրջանում ացկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 92%-ի տվյալներով` Ֆինլանդիան է ապահովում առավելագույն ճկունություն աշխատանքում:

Երկրորդ տեղում է Շվեդիան` 86%-ով, նրան հաջորդում է Ավստրալիան` 85%-ով: Թայլանդը միակ ասիական երկիրն է, որը հայտնվել է առաջին տասնյակում` դարձյալ 85% ցուցանիշով:

Մարդկային ռեսուրսների հարցերով փորձագետների կարծիքով`աշխատակիցներին ճկուն գրաֆիկ առաջարկող ընկերություներն  ավելի լավ են աշխատում, քան կանոնավար  գրաֆիկ առաջարկողները:

Աշխատանքային գրաֆիկում ամենացածր ճկունությունն է արձանագրվել Ճապոնիայում, Հունաստանում եւ Հայաստանում: Ճապոնական ընկերությունների միայն 18% -ն է նման գրաֆիկ թույլ տալիս, հունական ընկերությունների  26%-ը, հայկական ընկերությունների 35%-ը: Մալայզիան, Սինգապուրը եւ Թայվանը եւս այս շարքում են: