Ազգային անվտանգության ծառայությունը վերահսկում է իրավիճակը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության երեկվա հայտարարությունը:
Նա նշեց, որ այդ հարցերն իր իրավասության շրջանակներից դուրս են: «Ես այլ հարցերով եմ զբաղված` տնտեսության հարցերով»,- պարզաբանեց նա:
Նշենք, որ փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որի համաձայն այսուհետ Սյունիքի սահմանամերձ շրջաններում տարբեր թեմաների լուսաբանման համար ԶԼՄ-ները պետք է ունենան ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը:




























