Հոլիվուդը հունիսը ֆանտաստիկ ժանրի տրիումֆի է վերածում։ Հունիսի 16-ին կկայանա այս ժանրի միանգամից 2 ֆիլմերի համաշխարհային պրեմիերա, դրանք են «Կանաչ լապտեր» ու «Սուպեր 8» կինոնկարները։ Առաջինի բյուջեն 150 մլն դոլար է կազմել, իսկ «Սուպեր 8»-ինը, որի պրոդյուսերն է Սթիվեն Սփիլբերգը` 50 մլն։
Սփիլբերգի անունը, սակայն այս ամսվա համաշխարհային պրեմիերաներում մեկ անգամ եւս կհնչի։ Հունիսի 21-ին կկայանա «Տրանսֆորմերներ 3. Լուսնի խավար կողմը», որի գործադիր պրոդյուսերներն են Սթիվեն Սպիլբերգը, Մայքլ Բեյը եւ հայազգի Մարկ Վահրադյանը։ Ֆիլմի բյուջեի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն որոշ լուրերի համաձայն այն 195-250 մլն-ի սահմաներում է։
«Տրանսֆորմերներ 3. Լուսնի խավար կողմը»-ը ֆիլմում ցավոք չենք տեսնի Մեգան Ֆոքսին։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ Ֆոքսը հեռացել է «Տրանսֆորմերներից», ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյի հետ անհամաձայնությունների պատճառով, բայց թե, ինչն է եղել անհամաձայնության պատճառը, չի հաղորդվում։ Paramount ընկերությունը Ֆոքսին փոխարինել է մեկ այլ հոլիվուդյան սեքս-կուռքի հավակնություններ ունեցող Ռոուզի Հանթինգտոն-Ուայթլիով։ Ֆիլմի գլխավոր հերոս Սեմ Վիտվիքիի դերում կրկին հանդես կգա Շայա ԼաԲաֆը։
































