Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը օրերս կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրել է շուրջ 30․000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ և N95 դիմակներ։

Կանխարգելիչ այս պարագաների առկայությունն ուղղակիորեն կնպաստի բնակչության շրջանում վարակի տարածումը կանխելուն։

Այս պարագաների տրամադրումը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ»:

Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ ԱՄՆ դեսպանության Ռազմական...

Опубликовано U.S. Embassy Yerevan Пятница, 19 февраля 2021 г.