ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է աֆրիկյան երկրներին «գաղութացման նոր տեսակի» մասին:

Նրա խոսքով` մայրցամաքի երկրները պետք է զգուշանան օտարերկրյա ներդրողներից եւ երկրների կառավարություններից, որոնց միայն հետաքրքրում է տարածաշրջանի բնական պաշարներից շահույթ ստանալը:

Քլինթոնը մտավախություն ունի, որ նրանց հիմնական նպատակը կարող է լինել սեփական հարստացումը, ոչ թե աֆրիկացիների կյանքի բարելավումը:

Պետքարտուղարը պարզաբանել է, որ աֆրիկյան երկրների կառավարությունները պետք է վստահ լինեն, որ օտարերկրյա նախագծերը ոչ միայն եկամուտ են բերում երկրի էլիտային, այլ սովորական քաղաքացիներին եւս: