ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Օրլանդոյում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի ժամանակ հաջորդ կիրակի: Իրավիճակին տեղեկացված աղբյուրի խոսքով՝ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հրաժարվել է այդ համաժողովին ելույթից, հաղորդում է CNN-ը:

Երկու նախկին առաջնորդների միջեւ տարաձայնությունները, որոնք պայմանավորված են Թրամփի նախագահությունից հետո ԱՄՆ Հանրապետական կուսակցության ապագայի համար պայքարով, պայմանավորված են Թրամփի եւ Փենսի միջեւ լարված հարաբերություններով հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում անկարգությունների կապակցությամբ եւ այն պատճառով, որ Փենսը հաստատել է ընտրությունների արդյունքները՝ ի շահ Ջո Բայդենի:

«Մենք ընդունում ենք Ջո Բայդենին՝ որպես Միացյալ Նահանգների պատշաճ կերպով ընտրված նախագահ»,-ասել է Փենսի շտաբի նախկին պետ Մարկ Շորթը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ի տարբերություն Թրամփի՝ Փենսը ներկա է գտնվել Վաշինգտոնում Բայդենի երդմնակալության արարողությանը:

Աղբյուրը հայտնում է, որ համաժողովի ժամանակ Թրամփը կխոսի Հանրապետական կուսակցության եւ պահպանողական շարժման ապագայի մասին: