Օնիկ Գասպարյանի գործունեությունը երբեւիցե քրեական հետապնդման չի կարող ենթարկվել. Հակառակը, Օնիկ Գասպարյանը եւ մյուս գեներալները, որոնք ստորագրել են կառավարության հրաժարականը պահանջող փաստաթուղթը, ցույց են տվել իրենց համարձակ կեցվածքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իրենց պաշտոններից հեռացվելու վախը միայն այս իշխանությունների մոտ կա»;ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե շենքեր գրավելու դեպքում իշխանությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու, Սեյրան Օհանյանն ասաց. «Կրակող մարդը երբեւիցե չի ասում՝ կկրակեմ: Այդպիսի կրակելու կոչ անողներին խորհուրդ կտայի 3 ամիս գալ առաջնագծում համախմբերին ու գնային կրակելու»:



























