Գրեթե մեկ շաբաթ զբաղվել եմ Փաշինյանի շրջապատում իրավիճակը պարզելով: Վերջապես հասկացա գաղտնի մեխանիզմները եւ հայ քաղաքական մեքենայի հաղորդափոկերը: Այս մասին Telegram-ում, գրել է ռուսաստանցի լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Փաշինյանն ընկել է դասական քաղաքական չափռաստի կամ ցանցի մեջ, որոնք նրա համար հմտորեն հյուսել են երեք մարդիկ: Այդ երեք մարդը հիմա վարչապետի վրա ճնշող ազդեցություն ունի եւ դրանից հմտորեն օգտվում է: Եռյակից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, իր շահերը, բայց գլխավորն այն է, որ նրանց մեկ բան է առաջ մղում՝ փողը եւ ազդեցությունը կորցնելու վախը:

Ահա թե ովքեր են իրականում Հայաստանում քաղաքական խաղը վարում՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (Գրզո), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Այսօրվա դրությամբ՝ առանց այս եռյակի չի ընդունվում ոչ մի կարեւոր որոշում: Մի կողմ են հեռացված բոլորը, ներառյալ Փաշինյանի կինը:

Սուքիասյանը պատասխանատու է եռյակլի ֆինանսների եւ թուրքական ուղղության համար, Աբազյանը՝ իշխանության վրա վերահսկողության, վարկաբեկող նյութերի հավաքման, ԱԴԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղության համար: Խաչատրյանը պատասխանատու է արեւմտյան ուղղության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանատների հետ կապերի եւ հանրության վրա ուժային ճնշման համար:

Եռյակը վերջին շրջանում փորձում է պարզել, թե ում վրա կարելի է խաղադրույք կատարել, որ Հայաստանում իշխանությունը պահպանեն՝ հասկանալով, որ Փաշինյանի քարտը տանուլ է տրված: ԱԱԾ տնօրենը մոսկովյան աշխատասենյակներում բացահայտ ասում է, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, բայց փոխելը վաղաժամ է, քանի որ իշխանության կգան ռեւանշիստները՝ Քոչարյանի գլխավորությամբ եւ կխանգարեն Պուտինի, Ալիեւի, Փաշինյանի կողմից Մոսկվայում ստորագրված համաձայնագրին:

Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, ով պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենին մեղադրեց պաթոլոգիական վախկոտության եւ Գրզոյի միջոցով թուրքական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ: Հակամարտության գագաթնակետը գրանցվեց պատերազմի ավարտից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը ԱԱԾ շենքում ծեծեց Աբազյանին: Գասպարյանը Արմենին մեղադրեց Հայաստանի գեներալների դեմ կամպրոմատ հավաքելու եւ սարքելու մեջ: Աբազյանը պաթոլոգիկ կերպով վախենում եւ ատում է Գլխավոր շտաբի պետին:

Խաչատրյանը եղբոր միջոցով, որն, ըստ էության, ղեկավարում է Հայաստանում սորոսական կառույցները, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանատան վրա: Հատուկ քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է:

Գրզոն վճարում է թե՛ Աբազյանին, թե՛ Խաչատրյանին: Բիթքոինի սխեմայի եւ չինական բանկերի միջոցով փողը փոխանցվում է շվեյցարական հաշվեհամարներին...

Ներկա պահին եռյակի խնդիրն է Փաշինյանին երկու ամիս իշխանության պահելը, հայկական բանակի եւ ընդդիմության վարկաբեկումը:

Նրանք անխնա ու անսկզբունք պայքար են մղելու, ինչը երեկ ցույց տվեց նրանց հնազանդ վարչապետ Փաշինյանի ելույթը»,- գրել է նա: