Պայթյունը տեղի է ունեցել հոլանդական Բովենկարսպել բնակավայրում` կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ: Այս մասին չորեքշաբթի Twitter-ում հայտնել է հոլանդական ոստիկանությունը:

Ոստիկանության տվյալներով` կոտրվել է մոտ հինգ պատուհան: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Այժմ միջադեպի վայրը շրջափակված է, իրավապահ մարմինները պարզում են, թե ինչն է դարձել պայթյունի պատճառը: Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի տվյալներով` խոսքը խողովակի պայթյունի մասին է: