Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալների համաշխարհային վարկանիշում 180 երկրների շարքում հայտնվել է 113-րդ տեղում: Վրաստանը զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը` 80-րդ:

Տնտեսական հետազոտությունների «ՌԻԱ Անալիտիկ» կենտրոնի համաձայն, վարկանիշային աղյուսակում առաջին տեղերում են Քաթարը, Լյուքսեմբուրգը եւ Սինգապուրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում համապատասխանաբար, 88 383 դոլար, 81 383 դոլար եւ 56522 դոլլար:

ԱՄՆ-ը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը` 47 284 դոլար ցուցանիշով: