Ադրբեջանը ամեն տարի ավելացնում է իր ներկայությունը Վրաստանի էներգետիկ շուկայում: Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով փորձագետ Լիանա Ջերվալիձեն, հաղորդում է Contact.az-ը:
Նրա խոսքով, 2010 թվականի տվյալներով, Վրաստանը ծախսել է 800 հազար տոննա նավթամթերք, 1,4 մլրդ խմ գազ եւ 8 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Դրանից շուրջ 800 մլն խմ գազ ստացվել է Ադրբեջանից: Բացի այդ, Վրաստանի ավտոմոբիլային վառելիքի շուկայում Ադրբեջանն արդեն երրորդ տարին է, որ պահպանում է իր առաջատար դիրքը: 2010-ին ավտոմոբիլային Аи-93 մակնիշի բենզինի 72 տոկոսը եւ դիզելային վառելիքի 62 տոկոսը արտադրվել են Ադրբեջանում:
Նախորդ տարի SOCAR Georgia (Ադրբեջանի պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը) Վրաստանի պետբյուջե է մուծել 150 մլն լարի, դրանով զբաղեցնելով երկրի հարկատուների ցուցակի երկրորդ հորիզոնականը:




























