Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր կոլումբիացի գործընկեր Իվան Դուկեին մեղադրել է վենեսուելական բանակին պատկանող սպառազինություն գողանալու ծրագրերի մեջ: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է երեքշաբթի Կարակասում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իվան Դուկեն ատում է Վենեսուելան եւ վենեսուելացիներին: Մենք տեղյակ ենք [վենեսուելական] սպառազինություն գողանալու նրանց [կոլումբիացիների] ծրագրերին»,- հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Վենեսուելայի նախագահը հավելել է, որ գրանցվել է Կոլումբիայի հետախուզության կողմից տեղի պաշտոնյաներին կաշառելու ավելի քան 600 փորձ:





























