Կառավարական առանձնատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանն այսօր՝ մարտի 13-ին, հյուրընկալել են պատերազմում վիրավորված զինծառայողներին ու կամավորներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Հակոբյանը ու լուսանկարներ տեղադրել։
«Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։ Պատերազմում վիրավորված զինծառայողների եւ կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն»,- գրել է վարչապետի կինը։





























