Երկու ամերիկացիների մեղադրանք է առաջադրվել Ճապոնիայից Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնի փախուստին աջակցելու համար: Նրանց մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է AFP-ը:
Մեղադրյալները՝ հայր եւ որդի, այս ամսվա սկզբին Միացյալ Նահանգներից տեղափոխվել են Ճապոնիա:
Մայքլ Թեյլորը եւ նրա որդին՝ Փիթերը, մեղադրվում են հանցագործին փախուստի հարցում օգնելու մեջ:
Թեյլորները ձերբակալվել էին ԱՄՆ-ում անցյալ տարի այն բանից հետո, երբ Ճապոնիան նրանց ձերբակալելու օրդեր էր տվել:
Նրանք փորձել են բողոքարկել Տոկիոյի արտահանձնման հայցը՝ պնդելով, որ Ճապոնիայում բանտարկված լինելու դեպքում նրաք կբախվեն խոշտանգումների նման պայմանների, սակայն փետրվարին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է նրանց բողոքը:
Գոնը համաշխարհային բիզնեսի գերաստղ էր եւ ավտոմոբիլային դաշինքի ղեկավար, որը ներառում է Nissan, Renault եւ Mitsubishi Motors ընկերությունները, նրա կարիերան կտրուկ ավարտվեց 2018-ի նոյեմբերին:
Ամիսներ անազատության մեջ մնալուց հետո Գոնը գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ փախել երկրից: Ճապոնիայի դատախազությունը դա անվանել էր «նորագույն պատմության մեջ ամենալկտի եւ լավ ծրագրված փախուստներից մեկը»:




























