Բելմոնտի (Բոստոն) Բիչ սթրիթ կենտրոնում կարուձեւի ակումբի կանայք վերջին մի քանի ամիսներին պատրաստում են գեղեցիկ ծածկոցներ` Հայաստանի Խարբերդ գյուղի  նոր մանկապարտեզի երեխաների համար:  Այդ մասին գրում է  «The Boston Globe»-ը:

Քուինսիից նախկին վարսավիր  Ռիչարդ Բոյաջյանը, ում ոչ առեւտրային հիմնադրամն օգնում է Հայաստանի համայքներին, ադրադառնալով նախաձեռնությանն, ասել է. «Սա դուրս է գալիս ազգային շրջանակից, քանի որ մարդիկ պարզապես ցանկանում են օգնել»:

Տարեց տիկնայք  հայ երեխաների համար սկսել են ծածկոցներ պատրաստել այն ժամանակ, երբ իմացել են, որ Բոյաջյանն ու մյուսները խոսում են մակապարտեզի մասին: Այն ստեղծվում է երեխաների առօրյան կազմակերպելու համար,  որպեսզի օգնի ծնողներին` աշխատել գյուղատնտեսությունում:

Բոստոնցի տատիկները, որոնցից ոմանք 70, 80, անգամ 90 տարեկան են, արդեն  8 ծածկոց են պատրաստել եւ հույս ունեն կարել եւս 20-ը:

Բոյաջյանը նախատեսում է Հայաստան այցելել հաջորդ ամիս եւ իր հետ բերել ծածկոցները: