Գյումրի-Բաթումի էլեկտրագնացքով ուղեւորափոխադրումը թանկացել է 2000 դրամով, սակայն «Գյումրի» կայարանում վստահ են, որ գնային փոփոխությունը բնավ չի ազդի ուղեորների թվի վրա:

Այդուհանդերձ, Գյումրի կայարանից դեռեւս ոչ մի ուղեւոր այդ ուղղությամբ չի մեկնել:

Կայարանում մտավախություն ունեն, որ Գյումրի-Բաթումի էլեկտրագնացքը չի արդարացնի իրեն: Երթուղին սպասարկողները նշում են, որ սա ժամանակվոր բնույթ է կրում եւ Բաթումիի սեզոնը դեռ նոր է սկսվելու: