«Վրաստանում բիզնես չունեմ, որեւէ ընկերություն չեմ բացել եւ այնտեղից ոչինչ չեմ ներկրում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` մեկնաբանելով մամուլում տեղ գտած լուրերը:

«Անհեթեթ խոսակցություն է, որին ընդամենը հումորով եմ վերաբերում»,- ասաց Ա. Սարգսյանը: Նա նշեց, որ այս տարի մայիսի 6-ին իսկապես այցելել է Վրաստան` մասնակցելու Վրաստանի ոստիկանության տոնին նվիրված միջոցառումներին, եւ ընդհանրապես, աշխատանքային այցով հաճախ է լինում Վրաստանում, շատ լավ հարաբերությունների մեջ է իր վրացի գործընկերոջ հետ:

«Սա նշանակում է, որ բիզնես ունե՞մ: Ռուսաստան էլ եմ շուտ-շուտ գնում-գալիս, միգուցե Ռուսաստանո՞ւմ էլ բիզնես ունեմ»,- ասաց ոստիկանապետը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի