Եգիպտոսը համապատասխան սարքավորումներ կգնի՝ Սուեզի ջրանցքի կրկին փակվելուց խուսափելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, հայտնում է AP-ը:

Խոստումը հնչել է MV Ever Given հսկա բեռնափոխադրող նավը տիղմից հանելուց հետո, այն մեկ շաբաթ առաջ մխրճվել էր բեռնափոխադրման նեղ ուղու արեւելյան ափի մեջ:

«Մենք ձեռք կբերենք ջրանցքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները` նման դեպքերից խուսափելու համար»,- ասել է Սիսին՝ Իսմայիլ կատարած այցի ժամանակ, որտեղ գտնվում է Սուեզի ջրանցքի վարչությունը (SCA):

Ջրանցքով երթեւեկությունը, որով անցնում է համաշխարհային առեւտրի ավելի քան 10 տոկոսը, վերսկսվել է նախօրեի երեկոյան: Երեքշաբթի առավոտյան ծովային հետախուզական կայքերը պարզել են, որ Ever Given-ի չափ՝ ավելի քան 200 000 տոննա տարողությամբ նավեր, շարժվում են նեղ ջրանցքով:

Ջրանցքի ղեկավարությունը հայտարարել է, որ խցանումների վերացման համար ավելի քան երեք օր կպահանջվի: Ծովային տվյալներով զբաղվաղ Lloyd's List, ընկերությունը հայտարարել է, որ նավի պատճառով խցանման հետեւանքով մոտ 9,6 միլիարդ դոլարի բեռը էր ամեն օր մնում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Եգիպտոսը Սուեզի ջրանցքի փակման ամեն օրվա համար 12-15 միլիոն դոլարի եկամուտ է կորցրել: