Apple ընկերությունը հայտարարել է, որ կարող է հունիսի 7-ին ներկայացնել iPhone, Mac եւ Watch նոր մոդելները: WWDC միջոցառումը կանցկացվի օնլայն ռեժիմով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եւ կշարունակվի մինչեւ հունիսի 11-ը, հաղորդում է CNBC-ն:

WWDC-ն այն իրադարձությունն է, երբ Apple-ը սովորաբար ցուցադրում է իր նոր iPhone, iPad, Apple Watch, Apple TV եւ Mac ծրագրային ապահովումը:

Միջոցառումը թիրախավորում է Apple-ի արտադրանքի համար ծրագրեր ստեղծող մշակողներին: Այնուամենայնիվ, հասարակությունը հաճախ առաջին անգամ է տեղեկանում նոր առանձնահատկությունների մասին, որոնք հայտնվում են իրենց սարքերի վրա: Որպես կանոն, ծրագրային ապահովումը, որը կթողարկվի հունիսին, թողարկվում է բետա տարբերակով՝ մինչեւ աշուն վերջնական գործարկումը: