Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի բջջային հեռախոսի համարը հայտնվել է անձնական տվյալների ցանկում, որոնց արտահոսքը տեղի է ունեցել Համացանցում՝ ցածր մակարդակի հաքերների ֆորումում՝ հետազոտող Դեյվ Ուոքերի խոսքով՝ գրում է Business Insider-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Ցուկերբերգի անձնական տվյալների արտահոսքի մասին: Տվյալները, ներառյալ՝ նրա անունը, գտնվելու վայրը, ամուսնության մասին տվյալները, ծննդյան ամսաթիվն ու Facebook-ի օգտատիրոջ ID-ն, բացահայտվել են՝ The Sun-ի տվյալներով:

Ավելի վաղ ինսայդեր Արոն Հոլմսը հայտնել էր արտահոսքի մասին, որի արդյունքում ֆորումում տեղադրվել են Facebook-ի ավելի քան 500 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները:

Կիբեր հետազոտող Դեյվ Ուոքերը նշել է, որ Ցուկերբերգը, ինչպես նաեւ Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզն ու Դասթին Մոսկովիցը հայտնվել են 533 միլիոն օգտատերերի շարքում, որոնք անձնական տվյալները տեղակադրվել են ֆորումում:

«Ինչ վերաբերում է #FacebookLeak-ին, ճակատագրի հեգնանքը կայանում է նրանում, որ 533 միլիոն մարդու շրջանում, որոնց անձնական տվյալները ենթարկվել են արտահոսքի, Մարկ Ցուկերբերգը, ցավոք, նույնպես ներառված է»,-գրել է Ուոքերը թվիթերյան էջում: