Ռոսկոմնադզորը մինչեւ մայիսի 15-ը երկարաձգել է Twitter-ի թրաֆիքի դանդաղեցման հարցով միջոցները: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
«Twitter-ի ադմինիստրացիան բարձրացրել է արգելված նյութերի հեռացման արագությունը: 650 նոր հղումներից հեռացվել է 580-ը: Հեռացման միջին ժամանակը կազմում է 81 ժամ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռոսկոմնադզորը շարունակում է համագործակցել Twitter-ի ադմինիստրացիայի հետ՝ ամբողջ արգելված տեղեկությունը հեռացնելու ուղղությամբ:




























