ՀՀ տրանսպորտի տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնում նոր հաստիք են բացել` երկաթուղային տեսուչ: Սկզբում, ինչպես պահանջում է օրենքը, Քաղծառայության խորհուրդը ռեզերվից նոր կադր է պահանջել` ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը, սակայն կարճ ժամանակ անց փոշմանել են: «Հրապարակ»-ի տեղեկություններով` փոշմանելու պատճառն այն է, որ այդ պատոնը «բրոնյա» արված է եղել, եւ մոտ 2 ամիս առաջ բաժնի պետի պաշտոնում նշանակել են անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբորը` Սամվել Մարտինյանին:
«Չնայած մրցույթը նախատեսված է օգոստոսի 25-ին, սակայն Մարտինյանի հարցը բարձր մակարդակով լուծված է, ասում են` Արթուր Բաղդասարյանի մակարդակով»,-գրում է թերթը:




























