Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ականի պայթյունից տուժած հովվի ինքնազգացողությունը նորմալ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, օնլայն քննարկման ժամանակ ասաց «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի մասնագետ Կարինե Հախնազարյանը:

Նա հիշեցրեց, որ միջադեպը տեղի է ունեցել սահմանին, երբ վերջինս անասուններն արածացնելու էր գնացել: «Նա թեթեւ վնասվածքներ է ստացել»,-հավելեց նա:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին: