Յուրաքանչյուր անգլիացի կկարողանա ամեն շաբաթ անվճար Covid-ի ախտորոշման երկու թեստ հանձնել, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կրկնապատկում է ջանքերը տնտեսությունը վերականգնելու համար:
Թեստերի արդյունքները տրվում են 30 րոպեի ընթացքում: Կառավարությունը հայտարարել է, որ Անգլիայում ապրող մարդիկ կկարողանան առցանց թեստեր պատվիրել կամ վերցնել դրանք տեղում:
Երկիրը պատրաստվում է 10 օրվա ընթացքում վերաբացել խանութներն ու փաբերը: Դրանց մեծ մասը փակվել էր 2020-ի վերջից:
«Սա շատ կարեւոր քայլ է դեպի առաջ, եւս մի քայլ, որը կօգնի մեզ վերադառնալ այս երկրի բնականոն կյանքին սահմանափակումների մեղմացումից հետո»,- Sky News-ին ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էդվարդ Արգարը:
Անգլիան մեկուսացման ռեժիմի մեջ է դեկտեմբերի վերջից, սակայն շաբաթվա ընթացքում մարդկանց թույլատրվում է հավաքվել փողոցում մինչեւ վեց հոգանոց խմբերով: Առջեւում եւս առնվազն երեք վերահսկիչ ամսաթիվ կա՝ նախքան սոցիալական շփումների բոլոր իրավական սահմանափակումները կվերանան հունիսի վերջին:
Սակայն լիարժեք տնտեսական վերականգնման ծրագիրը կախված կլինի համավարակի զարգացումից, ինչպես նաեւ երկրում պատվաստումների ծրագրից: Մինչ այժմ Մեծ Բրիտանիայում ավելի քան 31 միլիոն մարդ ստացել է իր առաջին դեղաչափը: Ավելի քան 5 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:





























